ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
«Մենք դեմ չենք, որ մեր տարածքով անցնեն տարածաշրջանային գազամուղեր, նավթամուղեր, էլեկտրական հաղորդման գծեր, մենք, ընդհակառակը, շահագրգռված և հետաքրքրված ենք այդ ծրագրերով, և այս ամենը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում, ինչպես նաև մյուս երկրների ինքնիշխանության իրավազորության և սահմաններում»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը հավելեց, որ իր համար անընդունելի է որևէ հայտարարություն, որը կասկածի տակ կդնի ՀՀ ինքնիշխանությունը։
«Ցանկացած միջանցք, որը մեր օրենսդրությամբ չէ, կարմիր գիծ է, ուզու՞մ են ճանապարհ՝ մենք էլ ենք ուզում»,- նշեց Փաշինյանը։
Մանրամասները տեսանյութում։
--00—ԼՀ