ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Ռուսաստանի Բրյանսկի, Ռոստովի և Մոսկվայի մարզերում անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ Տեղի իշխանությունների կողմից արձանագրվել են նյութական վնասներ։ Ռոստովի մարզում կա տուժած։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի գրառումից, Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում հակաօդային պաշտպանությանն ուժերը գիշերն ԱԹՍ են խոցել։
«Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները», - գրել է նա «Telegram»-ի իր ալիքում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ