ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Ռուսաստանի Բելգորոդի շրջանի Շչետինովկա և Օկտյաբրսկի բնակավայրերի միջև ընկած դաշտում տրակտորի և «ԿամԱԶ»-ի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ է տուժել: Այս մասին հայտնել է Բելգորոդի շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
«Տրակտորի և «ԿամԱԶ»-ի վրա Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է երկու կամիկաձե անօդաչուների միջոցով։ Միջադեպը տեղի է ունեցել Բելգորոդի շրջանի դաշտում՝ Պայթյունի հետևանքով տրակտորիստ է տուժել. տղամարդն ուսի բեկորային վնասվածք ունի»,- գրել է Գլադկովը։
Նշվում է, որ տուժած տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Երկու տրանսպորտային միջոցներն էլ վնասված են։
--00—ՅՄ