ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները գիշերը 5 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) են ոչնչացրել Բրյանսկի, Մոսկվայի և Բելգորոդի մարզերի օդային տարածքում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
«Կասեցվել են ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում մի շարք ահաբեկչական գրոհներ իրականացնելու՝ կիևյան վարչակարգի հերթական փորձերը», - նշել են գերատեսչությունում։
Ըստ հաղորդագրության՝ 3 ԱԹՍ ոչնչացվել է Բրյանսկի մարզի, մեկական՝ Մոսկվայի և Բելգորոդի մարզերի օդային տարածքում:
Միևնույն ժամանակ, ինչպես Telegram-ալիքում գրել է Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը, գիշերը հարձակում է կատարվել Գլուշկովսի շրջանի Տետկինո ավանի վրա: Կոպտերներից պայթուցիկ սարքերի նետումից և կամիկաձե անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո այրվել է երեք տուն․ հրդեհները մարվել են: Բնակիչներից ոչ ոք չի տուժել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ