ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը 16։00-ից կարող են մոտենալ Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցում (Վերածննդի հրապարակին մոտ) գործող աշխատանքային խմբին։
Ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։
Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում եք կարգապահություն և հանդուրժողականություն։
Ներկա պահին մեզ համար առաջնահերթ է վիրավորների շտապ տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ։
--00—ՅՄ