ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Զիմբաբվեի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բրայթ Կուպեմբային։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Փոխգործակցության առավել նպատակահարմար ուղղությունների թվում կողմերը հատկապես կարևորել են ադամանդագործության, գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները։
Զրուցակիցները դիտարկել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Երկուստեք ընդգծվել է տնտեսության տարբեր ճյուղերում փորձի փոխանակման կարևորությունը։
--00—ՅՄ