ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Միացյալ Նահանգները «խորապես մտահոգված է» Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված քաղաքական, տնտեսական, մարդասիրական և անվտանգային բնույթի հարցերով։
«Մենք շարունակում ենք կոչ անել երկու երկրների ղեկավարությանը հասնել արժանապատիվ և տևական խաղաղության, որտեղ կհարգվեն բոլորի իրավունքները»,-ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։
Պետքարտուղարության ներկայացուցիչը Turan-ի վաշինգտոնյան թղթակցին ասել է, որ ուժի կիրառումն անընդունելի է, և այս ձգձգվող հակամարտությունը կարգավորելու համար անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն։
«Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի կառավարության ջանքերին՝ սերտ համակարգելով քայլերը մարդասիրական կազմակերպությունների հետ՝ օգնելու տեղահանվածներին ապաստան և հարմարավետություն գտնել Հայաստանում:
Մենք կարեկցում ենք տեղահանված մարդկանց՝ իմանալով, թե ինչ ցնցում ու տրավմա են նրանք ապրում, և ինչ անորոշության են բախվում»,-ասել է նա։
--00—ՅՄ