Ողջունում ենք ցանկացած ջանք, որը կօգնի հասնել Հարավային Կովկասում կայուն խաղաղության. Պետդեպ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

gettyimages_694223488.thumb (2).jpg

ԱՄՆ փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը մի բան է, որի վրա ներկայիս վարչակազմը շարունակում է աշխատել:



«Դա մի բան է, որի վրա նաև ինքը՝ պետքարտուղարը, բավականին կենտրոնացած է: Եվ այսպես, մենք ողջունում ենք ցանկացած ջանքեր, որոնք կօգնեն մեզ հասնել կայուն խաղաղության», -ասել է Պատելը:



Նա նաև հավելել է, որ տեղեկություն չունի այն մասին, թե արդյոք Հարավային Կովկասի հարցերով պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն կմիանա պետքարտուղար Բլինկենի Մյունխեն կատարելիք այցին:



--00—ԶՀ