Շուշիում թյուրքական միջոցառում է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

ե.

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիում անցկացվել թյուրքական աշխարհի մշակութային ժողով։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

«‎Թուրքական մշակույթի ու արվեստի համատեղ զարգացման միջազգային կազմակերպության»‎ (TURKSOY)  կազմակերպմամբ, տեղի է ունեցել կառույցի անդամ երկրների թատրոնների ղեկավարների ժողով։

Ժողովին մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի,  Թուրքմենստանի, ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության  ներկայացուցիչները։

Քննարկվել է թյուրքախոս երկրների մշակութային համագործակցության խորացման հարցը։

Հիշեցնենք, որ թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը՝ TURKSOY-ը,  Շուշի քաղաքը հռչակել է «2023թ․ Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»։

 --00—ԼՀ