ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
Լաչինի միջանցքից ապօրինաբար առևանգված Վագիֆ Խաչատրյանը, ում գործով այսօր Բաքվում շարունակվում է դատական նիստը, խնդրել է արդարացնել իրեն։
Խաչատրյանը դատական նիստում վերջին խոսքով է հանդես եկել, ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում ու դատարանին խնդրել է արդարացնել իրեն:
«Ես անմեղ մարդ եմ, ես այնտեղ չեմ եղել, ես չեմ մասնակցել։ Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ եղել այնտեղի գյուղացիների հետ»,- նշել է Խաչատրյանը։
--00—ԼՀ