Կազմակերպվել է տարհանում և պատսպարում․ քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ Տավուշում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

404036257_301190289543747_7976467424034481632_n

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խմբի կողմից անց է կացվել «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը»  թեմայով ուսումնավարժանք։ 

Վարժանքի ընթացքում Բագրատաշեն բնակավայրում տեղադրված էլեկտրական շչակի միջոցով իրականացվել է բնակչության ազդարարում։

Միևնույն ժամանակ Բագրատաշեն բնակավայրի, միջնակարգ և հիմնական դպրոցների, ինչպես նաև բժշկական ամբուլատորիայի աշխատակիցների հետ անց են կացվել «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով դասընթացներ: Կազմակերպվել է մասնակիցների տարհանում և պատսպարում:

Փրկարար ծառայության աշխատակիցների կողմից անցկացվող տեսական և գործնական միջոցառումների նպատակն է մասնակիցներին փոխանցել աղետների դեպքում ճիշտ և արագ կողմնորոշվելու գիտելիքներ:

Կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը` վերջիններս կրելու են շարունակական բնույթ։

--00—ՅՄ