Սերբիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքում առաջատարը իշխող ուժն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Screenshot_2

Դատելով «Ipsos»-ի հարցման արդյունքներից՝ առաջատարն է իշխող՝ Սերբական առաջադիմական կուսակցությունը, սակայն մայրաքաղաք Բելգրադում՝ ՏԻՄ ընտրությունները լուրջ արդյունքներ են խոստանում ընդդիմադիր կոալիցիային, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։

Սերբիայի բազմթիվ քաղաքացիներ կիրակի ընտրատեղամասերում էին՝ քվեարկելու նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ անցած ամիս հայտարարած արտահերթ խորհրդարանական և 65 համայնքներում, ներառյալ՝ մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ՏԻՄ ընտրություններում։

«Ipsos»-ի նախորդ հարցման համաձայն, Վուչիչի գլխավորած աջակողմյան Սերբական առաջադիմական կուսակցությունը համարվում է հաղթելու ամենից մեծ հանարավորությոնն ունեցող քաղաքական ուժը։ Այնուամենայնիվ, ընդդիմադիր ուժերի կոալիցիան կարող է լուրջ մարտահրավեր նետել Սերբիայում վեցուկես տարի նախագահող Ալեքսանդր Վուչիչին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ