ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News
Սերբիայի Հանրապետական ընտրական հանձնաժողովի (ՀԸՀ) կողմից խորհրդարանական ընտրությունների ձայների 100 տոկոսի հաշվարկից հետո երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի իշխող Սերբիայի առաջադիմական կուսակցության (ՍԱԿ) շուրջ ձևավորված կոալիցիան ստանում է ընտրողների 46,7 տոկոսի աջակցությունը։ Ակնկալվում է, որ վերջնական արդյունքները հաստատելու համար քննության կառնվեն բողոքները։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
Դեկտեմբերի 30-ին ՍԱԿ-ը որոշում է ընդունել ութ տեղամասերում կրկնակի քվեարկություն անցկացնել դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում բողոքների և տեխնիկական խնդիրների պատճառով։
Լույս հունվարի 3-ի գիշերն ընտրական հանձնաժողովի հատուկ կայքում տվյալներ հայտնվեցին բոլոր 8273 ընտրատեղամասերի արդյունքների վերաբերյալ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ