ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ նոր ղեկավար Ստեֆան Սեժուրնեի հետ։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Քննարկվել է պաշտպանության կարիքները՝ անօդաչու թռչող սարքերի, հրետանու համատեղ արտադրություն, հակաօդային պաշտպանության հետագա հզորացումը։
Ավելի վաղ Սեժուրնեն հայտարարել է Կիևին երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելու Փարիզի մտադրության մասին։
--00—ՅՄ