ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Բրյուսելում եվրոպացի առաջնորդների հանդիպմանը, որտեղ հրավիրված էր Վլադիմիր Զելենսկին, կքննարկվի Ուկրաինա ԵՄ զորքեր ուղարկելու հարցը, գրում է Politico-ն։
«Եվրոպացի առաջնորդները մտադիր են հանդիպել Վլադիմիր Զելենսկու և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ՝ քննարկելու խաղաղության ծրագրերը և Ուկրաինայում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայումը»,- ասված է հոդվածում։
Հրապարակման համաձայն՝ հաջորդ չորեքշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, հանդիպմանը կմասնակցեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն։
--00—ՅՄ