ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
Ռուսաստանը ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այս տարի Հայաստանը նախագահում է Եվրասիական տնտեսական խորհուրդը։ Դա ենթադրում է պատվիրակությունների փոխանակում և այցելություններ»,-ասել է նա։
ՌԴ դեսպանը հիշեցրել է, որ մեկ ամիս առաջ Երևանում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը գլխավորել են երկու երկրների փոխվարչապետերը։ Դրան մասնակցել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ․ «Սա շատ կարևոր, շրջադարձային իրադարձություն էր երկկողմ հարաբերություններում»,-նշել է Կոպիրկինը։
--00—ՅՄ