ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Երեկ՝ փետրվարի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցի փողոցի 9 հասցեի շենքի բակում տղամարդու դի կա:
Ինպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը:
Ժամանել են նաև ոստիկանության Կենտրանական բաժնի պետ Երվանդ Նիկոյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մ. Գարակյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
--00—ԼՀ