ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարա Նարեկ Մկրտչյանը հայտնում է․
«Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում եմ ունեցել Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության նախարար Շրի Բհուպենդեր Յադավի հետ։
Քննարկել ենք սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ուղղությունների վերաբերյալ։
Նշել եմ, որ բարձր եմ գնահատում Հնդկաստանի հետ ձևավորված սերտ հարաբերությունների դերը և այս համատեքստում ընդգծել Հայաստան ժամանող Հնդկաստանի քաղաքացիների զբաղվածության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ կարգավորումների մշակման անհրաժեշտությունը։ Շեշտել եմ նաև, որ անհրաժեշտ մեխանիզմների ներդնումը հնարավորություն կտա կանոնակարգել դեպի Հայաստան աշխատանքային միգրացիայի հոսքը և խուսափել հետագա հնարավոր խնդիրներից»։
--00—ԼՀ