ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում վերջին ամիսներին հաճախակի են օպերատիվ տեղեկություններ ստացվում իրենց մոտ ապօրինի զենք-զինամթերք պահող անձանց վերաբերյալ, հայտնում է shamshyan.com-ը։
Փետրվարի 21-ին հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում նշված վաշտում և տեղում վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանը, ավագ պարեկ Սարգիս Հովսեփյանն ու Սևադա Բաբայանը ուղևորվում են Մասիս քաղաքի Հանրապետության փողոց, որտեղ հայտնաբերում են ենթադրյալ կասկածյալին։
Պարեկները մոտենում են նրան և ապօրինի զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա տեղափոխում են ոստիկանության Մասիսի բաժին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ