19-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ատրճանակ և թմրանյութի նմանվող զանգված․ փորձել է փախուստի դիմել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

photo_2024-08-01_17-03-23

Հուլիսի 13-ին զենք-զինամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 02։20-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Մայիսի 9-ի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ford» մակնիշի ավտոմեքենան, որից իջել և փախուստի է դիմել մի քաղաքացի՝ նետելով ինչ-որ իրեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները հետապնդել ու բռնել են նրան. նա և ավտոմեքենայի մյուս ուղևորն ու վարորդը թմրամիջոց պահելու, օգտագործելու և սառը զենք պահելու կասկածի հիմքով ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Շենգավիթի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 23-ամյա Վահագն Պ․-ն, 20-ամյա Սամվել Գ․-ն և փախուստի փորձ կատարած 19-ամյա Գառնիկ Ս․-ն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ