ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական «Kathimerini» պարբերականին՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության, խաղաղության, հայ-ադրբեջանական բանակցության հարցերին ու «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
«Պաշտպանական ոլորտում Հայաստանի համագործակցությունը իր գործընկերների հետ ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումն ուղղված է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությանը և սահմանների պահպանմանը», - ասել է Փաշինյանը։
--00—ՅՄ