ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Ադրբեջանի ԱԳՆ հայտատարել է, որ «ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողության համար»։
«Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ հանրային դիրքորոշումը Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին կարող է վտանգավոր պատրանք ստեղծել Հայաստանում, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն նրան Ադրբեջանի դեմ հաջորդ հնարավոր սադրանքներում։ Այս դեպքում ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողության համար»,-նշված է հայտարարության մեջ։
--00—ՅՄ