ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյաի հրամանով հանրապետությունն այսուհետև կունենա երկրորդ կին ոստիկանության բաժնի պետ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Ղազարյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Անի Դանիելյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ:
Նախկինում Ա. Դանիելյանն աշխատել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում:
--00—ՅՄ