ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
«Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ազատ արձակվեցին։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։
«Դատարանը գտնում է, որ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցները պետք է փոփոխվեն, և խափանման միջոց է ընտրվում վարչական հսկողությունը»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ մարտի 22-ի առավոտյան ոստիկանության աշխատակիցներն ավտոկայանատեղիում մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ գետնին էին տապալել Նարեկ Սամսոնյանին, ապա ձերբակալել նրան։ Այնուհետև իրավապահները գնացել էին Վազգեն Սաղաթելյանի տան մոտ և դատարանի որոշումը ներկայացնելուց հետո ձերբակալել նրան։
Նրանց մեղադրանք է առաջադրվել հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։
--00—ՅՄ