Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

N

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ցանկացած գնով «Իմնեմնիմի» փոդքասթի գործով մեղադրյալներ նշանակված և դատարանի կողմից ազատ արձակված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթել յանին «վերադարձնել մինչև մայիսի 21-ը եղած կարգավիճակին», այսինքն՝ կալանավորել և տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա այս ռեժիմը սպասարկող «ուժայինները» գործիքներ և հնարներ են մոգոնում «շեֆի» հրահանգը կատարելու համար։

Հարցն այն է, որ Սամսոնյանին և Սաղաթել յանին կալանքից ազատ արձակելը ավելացրել է առանց այդ էլ մեծ նյարդայնությունը ՔՊ-ի շարքերում, որոնց հոգեվիճակի վրա բացասական է անդրադառնում ոչ միայն հանրային ակտիվությունը և ծաղրը, որ ուժգնացել են Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժման ընթացքում, այլ նաև այն, որ նախկինում ՔՊ-ի և Փաշինյանի շահերն անվերապահորեն սպասարկած մի խումբ «փորձագետներ», որ սերտ կապեր ունեն բրյուսել յան որոշ կառույցների և ամերիկյան որոշակի կազմակերպությունների հետ, արդեն ամսից ավելի է՝ փոխել են հռետորաբանությունը և իրենց բազմահազար լսարանին քարոզում են Փաշինյանի և կառավարության անպիտանության, անգրագիտության և քրոնիկ ձախողակ լինելու մասին:»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 --00—ԱՊ