Հակոբ Արշակյանը մասնակցել է «Ազգային գերհամակարգչային կենտրոնի» պաշտոնական բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

հա

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Հայաստանում «Ազգային գերհամակարգչային կենտրոնի» պաշտոնական բացման արարողությանը, որը տեղի է ունեցել «Ինժեներական քաղաքում»: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: ԱԺ փոխնախագահը նախ անդրադարձել է ոլորտում պետության առաջնահերթություններին եւ փաստել. «Մենք ցանկանում ենք լավագույն հնարավորությունները ստեղծել բոլոր այն մարդկանց, գիտնականների ու ինժեներների համար, որոնք ցանկանում են ստեղծագործ աշխատանքով զբաղվել: Սա շատ կարեւոր է, որովհետեւ գիտնականը, որը չունի աշխատասենյակ, սարքավորումներ, համապատասխան ծրագրային ապահովում, գործնականում անհնար է, շատ դեպքերում, ունենալ ստեղծագործ աշխատանք, համաշխարհային կարգի տպագրվող հոդվածներ ու ստեղծագործ աշխատանք: Նույնը վերաբերում է ինժեներներին, որոնք առանց սարքավորումների, առանց համապատասխան ենթակառուցվածքների չեն կարող ստեղծագործ աշխատանքով զբաղվել»:

Հակոբ Արշակյանը խոսել է նոր, ինչպես նաեւ արդեն գոյություն ունեցող նախաձեռնությունների արդյունավետ իրականացման մասին, անդրադարձել գիտության ֆինանսավորման բովանդակային ծրագրերի ներկայացմանը, գիտության ֆինանսավորման կրկնապատկմանը: «Ուզում եմ կոչ անել գիտական, ինժեներական հանրույթին՝ էլ ավելի ջանքեր գործադրելու, որ բոլոր  միջոցները ծախսվեն առավելագույն արդյունավետ»,- նշել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը:

--00—ԼՀ