Բելառուսը հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Screenshot_15

Մոտ ժամանակներս Մինսկ կժամանի Երևանում Բելառուսի դեսպանը, ասել է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անատոլի Գլազը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անդամակցության սառեցումից հետո հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից երկրի դուրս գալը։ Նրա խոսքով, տեսականորեն իրավիճակը ՀԱՊԿ-ի շուրջ կարող է փոխվել, եթե Բելառուսը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, կամ Բելառուսի նախագահը «ներողության խոսքեր գտնի, որոնք ընդունելի կլինեն հայ ժողովրդի համար»։

Հիշեցնենք, որ այսօր Բելառուսում Հայաստանի դեսպանը հետ է կանչվել Երևան՝ խորհրդակցությունների համար։

«Մենք բոլորս տեսնում ենք, թե որքան բարդ է այսօր Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, որքան արագ է սրվում առճակատումը երկրի ներսում»,- ասել է նա՝ հավելելով, որ Մինսկը չի հասկանում, թե ինչ կապ ունի Բելառուսը դրա հետ։

«Այսօր արտգործնախարարություն է հրավիրվել Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը, որը կփորձի մեզ բացատրել այս հարցը, հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, առաջիկայում Մինսկ կժամանի նաև մեր դեսպանը Երևանից»,- նշել է նա։

--00—ՅՄ