ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News
Բելառուսը Հայաստանին հրավիրել է մասնակցելու Մինսկում կայանալիք շքերթին, սակայն անհասկանալի պատճառներով այս երկրի շքերթի անձնակազմերը չեն ժամանել։ Այս մասին ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
«Չնայած հայ ժողովրդի պապերն ու նախապապերը մասնակցել են Բելառուսի, Խորհրդային Միության ազատագրմանը, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին»,- ասել է նա։
Մինսկում Անկախության օրվա շքերթին մասնակցում էին զինվորականներ Ռուսաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Չինաստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։
--00—ՅՄ