ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News
Տարածաշրջանում կարևոր իրադարձություններ են կատարվում, Վրաստանը վերադառնում է ՌԴ ազդեցության գոտի, այդ պատճառով ԱՄՆ-ն ավելի է կենտրոնացել ՀՀ-ի վրա, նոր հենարան է փնտրում: Նկատելի է, որ ԱՄՆ-ից ՀՀ այցերի ֆոնին ՀԱՊԿ-ի հետ նոր սրացումներ եղան: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը:
Ինչ վերաբերվում է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելուն, ապա բանախոսը նշեց, որ ողջամիտ կլինի իշխանության կողմից սպասել, քանի որ նոր աշխարհակարգ է ձևավորվում, ՆԱՏՕ-ն առաջվա հզորությունը չունի և ունակ չէ պաշտպանել իր բոլոր անդամ երկրներին, իսկ ԵՄ-ն ինքն է նոր անվտանգային համակարգ ստեղծելու մասին մտածում:
Խոսելով ներքաղաքական իրավիճակից և «Տավուշը հանուն փրկության» շարժման մասին, Կարապետյանը նշեց, որ իշխանությունը վախենում է Շարժումից, այլապես՝ ոստիկանությունը նռնակներ չէր կիրառի. «Հարձակումից առաջ հարաբերականորեն անդորր է լինում, շարժումը նոր թափ է ստանալու, նոր մարտավարություն, նոր ուժեր կներգրավվեն:
Ոստիկանությունը նռնակներ նետեց հասարակության գլխին ու կարծում են, հաղթել են, բայց այդպես չէ: Մենք նման աղետի մեջ չէինք լինի, եթե ժողովրդի վրա նետված նռնակների կեսը 2018-ին լցվեր Փաշինյանի գլխին»:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ