ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
Փաշինյանն այսօր եկել էր ասուլիսին ասելու՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և գերիների վերադարձի հարցում իմ վրա հույս չդնեք։ Իսկ Ռուբեն Վարդանյանի հետ կապված ասաց՝ իրեն ո՞վ էր խնդրում, որ գնար Արցախ, նա ձեռքերը լվացել է այդ մարդկանցից և մեղադրում են նրանց գերության մեջ լինելու համար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական- քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը։
Ինչ վերաբերում է արցախահայերի վերադարձի իրավունքին և Փաշինյանի այն հայտարարությանը, որ իրատեսական չի համարում նրանց վերադարձն այնպես, ինչպես Արցախի ղեկավարությունն է պատկերացնում, բանախոսը նշեց, որ Փաշինյանը ցանկանում է վերջնականապես փակել այդ հարցը։
«Փաշինյանը նույն ձև է պատկերացնում արցախցիների վերադարձի հարցը՝ ապրել Բաքվի կառավարման ներքո։ Ինչպես ՔՊ պատգամավորներից մեկն է ասել ՝ ինչպես Ավստրալիայում են հայերն ապրում, այնպես էլ Արցախում կարող են ապրել։ Նրանց վերադարձի հարցն իրատեսական է, պետք է միշտ վառ պահել, եթե Արցախում հայեր չլինեն, մենք իսպառ այն կկորցնենք»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ՅՄ