ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News
Նիդեռլանդները շուտով Ուկրաինային կմատակարարի խոստացված 24 F-16 կործանիչների մի մասը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հուլիսի 1-ին հայտնել է Նիդեռլանդների կառավարությունը:
«Կիևին ինքնաթիռներ մատակարարելու անհրաժեշտ թույլտվությունները ստացվել են»,-խորհրդարանին ուղղված նամակում ասել է պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը։
Անվտանգության նկատառումներից ելնելով` նա հրաժարվել է հստակեցնել, թե քանի ինքնաթիռ կլինի առաջին խմբաքանակում, և երբ դրանք կհասնեն Ուկրաինա։
--00—ԼՀ