ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News
ՄԱԿ-ը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը արդյունավետ կլինի։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը` մեկնաբանելով Վաշինգտոնում Անտոնի Բլինկենի միջնորդությամբ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։
«Մենք իսկապես հուսով ենք, որ նորմալացման գործընթացը կտա իր պտուղները, վստահ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը և երկկողմ հարցերի կարգավորումը չափազանց դրական ազդեցություն կունենա ոչ միայն այդ երկրների, այլև ողջ տարածաշրջանի վրա»,- ասել է նա։
--00—ԼՀ