ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանտարկյալների փոխանակման շրջանակներում լրտեսության համար ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ նախկին ծովային Փոլ Ուիլանը և Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը հեռանում են Ռուսաստանից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Պետական դավաճանության համար դատապարտված հրապարակախոս Վլադիմիր Կարա-Մուրզան, ըստ Bloomberg-ի, նույնպես գտնվում է փոխանակվող բանտարկյալների ցանկում։
Ավելի վաղ CBS News-ը հաղորդել էր, որ բացի Գերշկովիչից և Ուիլանից, ԱՄՆ-ին կվերադարձվի նաև ռուս-ամերիկացի ռադիոլրագրող Ալսու Կուրմաշևան։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ