Ավտովթար՝ Արագածոտնում. բախվել են «Toyota Camry»-ն և «Opel»-ը. «Opel»-ը կողաշրջվել է. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

photo_2024-08-04_08-56-15

Օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 50 կմ հատվածում՝ Արտաշավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Կարեն Պետրոսյանի վարած «Toyota Camry» և Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Սևակ Պապիկյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները, ապա օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Բախման հետևանքով «Opel»-ը բախվել է գազալցակայանի գովազդային վահանակի բազալտե եզրաքարերին, կոտրել դրանց մի մասը և կողաշրջվել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ