ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը համարձակ հայտարարություն է արել Կուրսկում Ուկրաինայի ԶՈւ գործողության մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Capture

Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը չի խախտում միջազգային իրավունքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Die Welt» պարբերականը, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հիշյալ լրատվամիջոցին տված հարցազրույցում։ 

«Միջազգային իրավունքի համաձայն՝ ուկրաինական զինուժի գործողությունը չի սահմանափակվում միայն սահմանով»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը՝ հավելելով, որ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք։

Բացի այդ, նա պնդել է, որ ռուս զինվորները, տեխնիկան և ռազմակայանները համարվում են օրինական թիրախներ։ Սթոլթենբերգը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունը Կուրսկի շրջանում հղի է ռիսկերով։

«Բայց դա Ուկրաինայի որոշումն է, թե ինչպես պաշտպանի իրեն», - եզրափակել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը: 

--00—ՅՄ