ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Սեպտեմբերի 4-ի վաղ առավոտյան ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Լվովին։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, այդ թվում՝ 14-ամյա մի աղջիկ, մոտ 30 մարդ՝ վիրավորվել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին ռուսական բանակը հրթիռային հարձակում է իրականացրել Պոլտավայի վրա։ Ավելի քան 50 մարդ զոհվել է, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։
--00—ՅՄ