ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 9-10-ը կայցելի Մեծ Բրիտանիա, նա երկրի իշխանությունների հետ կքննարկի ռազմական համագործակցությունն ու Ուկրաինային օգնությունը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի՝ շաբաթ օրը հրապարակված գրավոր հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ Լոնդոնում Բլինքենը կհանդիպի նաև բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու կարևոր թեմաներ, այդ թվում՝ հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, Մերձավոր Արևելքը, ինչպես նաև Ուկրաինային աջակցելու ընդհանուր ջանքերը։
--00—ՅՄ