Բայդենը հուլիսին կայցելի Մեծ Բրիտանիա, Լիտվա և Ֆինլանդիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24news

01160000-0aff-0242-77f3-08da6b261c76_w1200_r1

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսին կայցելի Մեծ Բրիտանիա, Լիտվա և Ֆինլանդիա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։

«Նախագահ Բայդենը հուլիսի 9-ից 13-ը ծրագրում է մեկնել Միացյալ Թագավորություն, Լիտվա և Ֆինլանդիա»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ակնկալվում է, որ Լոնդոնում Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի և թագավոր Չարլզ III-ի հետ՝ երկրների միջև երկկողմ հարաբերությունները ամրապնդելու նպատակով։

--00—ՅՄ