Իրանի Հարավային Խորասան նահանգի ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

photo_5438436849354926505_y

Իրանի Հարավային Խորասան նահանգի ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, վիրավորվել՝ 17-ը։ 24 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ 

Պայթյունի ժամանակ այնտեղ աշխատել է 69 հանքափոր։ Հանքահորում տեղի ունեցած պայթյունը հրդեհի չի հանգեցրել, մարդկանց շնչահեղձության պատճառ է դարձել թունելներում մեթանի արտանետումը:

 

 --00—ԱՊ