ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ ցավակցելով Իրանում տեղի ունեցած ողբերգական դեպքի առնչությամբ։
Խոր ցավով տեղեկացանք Իրանում` Խորասանում, ածխահանքի պայթյունի մասին: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին։ Բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում:
Հիշեցնենք, Իրանի Հարավային Խորասան նահանգում 3-օրյա սուգ է հայտարարվել ածխահանքում գազի պայթյունի հետևանքով 52 հանքափորի զոհվելուց հետո, այս մասին հայտնել էր Mehr գործակալությունը:
Հայտնի է, որ Հարավային Խորասանի Թաբաս քաղաքի ածխահանքում մեթան գազի պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմանում, Madanjo ընկերության հանքավայրում՝ ազդելով երկու, որտեղ աշխատում էր 69 մարդ:
--00—ԱՊ