ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Ինքնիշխա'ն տղաներ, ՀՀ-ից 240 քկմ-ից ավելի գրավված է, ինչո՞ւ ՄԱԿ-ում Փաշինյանն այդ մասին չի խոսում։ Նա ՄԱԿ-ի ամբիոնից պետք է ադրբեջանցիների օկուպացիայի, գերիների, Բաքվի կողմից պատերազմական հռետորաբանության, արցախցիների վերադարձի և ինքնորոշման իրավունքի մասին խոսեր։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին, պատգամավորը ընդգծեց, որ անհասկանալի է, թե ինչի՞ մասին է այդ փաստաթուղթը, եթե պայմանագրից հանվել են տրանսպորտային հանգույցների ապաշրջափակումը, սահմանազատման, գերիների հարցերը։ «Փաշինյանն առևտուր է անում Բաքվի հետ, ուզում է Ադրբեջանից առնի հերթական թուղթը՝ ընտրություներին քարոզարշավի ժամանակ գովազդի, ինչի գինը ժողովուրդն է վճարելու՝ Տիգրանաշենի, Արծվաշենի կամ միջանցքի գնով»,- ավելացրեց նա։
Անդրադառնալով օրերս քննչական կոմիտեի կողմից ներկայացված իշխանազավթման մասին ԱԱԾ բացահայտումներին, պատգամավորը նշեց, որ վերապահումով է հավատում նման բացահայտումներին։ Մանրամասներ լինելու դեպքում կկարողանա կարծիք հայտնել, բայց, իր համոզմամբ, տարօրինակ է, որ դեռևս դեպքի հանգամանքները չբացահայտված՝ իշխանության ներկայացուցիչները պնդումներ են անում, որ Փաշինյանին ուզեցել են վերացնել․ «ՔՊ երեսփոխանները և ալկոհոլիկ բլոգերները թատերականացված ստատուսներ են գրում, որ Փաշինյանին ուզում են սպանել, որպեսզի առաջիկայում ինչ-որ մարդկանց իրար կապեն ու քրգործեր պատրաստեն»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ