ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 23, 24News
2018-ին Փաշինյանը մի մարդուց է ծանոթացել բանակցային գործընթացի մասին, իր ինֆորմացիայի աղբյուրը ոչ թե ԵԱՀԿ խումբն է եղել կամ բանակցությունները, այլ Ալիևը, նրա ասածն է հիմք ընդունել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Աժ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը։
«Ստացվում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ռազմական հաջողություններ է գրանցել, հետո չարչարվել է Արցախը հետ վերադարձնել Ադրբեջանին ու չի կարողացել, իզուր էր Լիսաբոնում կռիվ անում։ Նույնը երկրորդ, երրորդ նախագահները, նրանք ազատագրել են Արցախը, հետո գալով իշխանության՝ ամեն ինչ արել են այն վերադարձնելու համար, Փաշինյանը հիմարություն է դուրս տալիս, նորմալ մարդը դա չի կարող հասկանալ»,- ընդգծեց նա։
Խոսելով թիմում առկա խնդիրներից, Նիկոյանը նշեց, որ Փաշինյանին պետք են ինքնուրույնություն չունեցող մարդիկ․ «Մտածող հայ մարդը վտանգ է Նիկոլի համար, նրան պետք են մտածելու ունակություն չունեցողները։ Ով ուզում է ինքնուրույնություն ձեռք բերել, ոչնչացնում է, իրեն պետք են «պավլիկմարոզովներ», երբ հրամայի՝ ծնողի վրա դանոսներ ներկայացնեն։ Թույլ չի տա՝ մեկը խոսի, ամենաանբարոյական քալերի ընդունակ են»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ