Ռուսաստանը 2020-ի հոկտեմբերի սկզբից ամեն օր զենք է ուղարկել Հայաստան. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Screenshot_22

Այն խոսակցությունները, որ Հայաստանը 2020 թ-ի պատերազմի ժամանակ Ռուսաստանից սպառազինություն չի ստացել, սուտ է։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ 

«Հոկտեմբերի 7-ից կամ 10-ից սկսած Հայաստանը ամեն օր ստաբիլ զենք է ստացել Ռուսաստանից։ Այդ մատակարարումները տևել են մինչև նոյեմբերի 2-3ը», - ասել է նա ու հավելել, որ «սա ակնհայտ փաստ է, ով որ պետք է՝ գիտի դրա մասին»։ 

Ամբողջական հաղորդումը՝ 22:15, 24TV-ի եթերում։

--00—ՅՄ