ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 11, 24News
Սա ժամանակահատված է, որ աշխարհի ուշադրությունը դեպի Ադրբեջան է տանելու, և մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները այս՝ Ադրբեջանի վրա սևեռված ժամանակահատվածում, պարտադրել, որ կատարի մարդասիրական դրույթները, հակառակ դեպքում Ադրբեջանը ավելի կոգևորվի անպատժելիությունից։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով իրենց ակցիայի նպատակին։
Հարցին, թե ինչո՞ւ ՄԱԿ- ում Փաշինյանը չխոսեց Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրից, Ստեփանյանը արձագանքեց․ «թե ինչո՞ւ չխոսեց, դա պետք է հարցնել Փաշինյանին, բայց մենք շատ անգամ նշել էինք, որ դա բացառիկ հնարավորություն էր այս կարևոր հարցը բարձրաձայնելու համար»,- ասաց Ստեփանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ