Պապիկյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին՝ Հայաստանում Վրաստանի նոր ռազմական կցորդի նշանակման կապակցությամբ: 

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Թեյմուրազ Մաիսուրաձեին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման գործում: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Վրաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ: 

 

--00—ԱՊ