Ալիևը առաջարկել է օկուպացված Շուշիում հատուկ ներկայացուցիչ նշանակել, Էրդողանը թեկնածու ունի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Capture

Միջին միջանցքի արդյունավետ օգտագործման համար, որը կնպաստի Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների միջև առևտրի զարգացմանը, Շուշիում կայացած գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահը առաջարկ է արել նշանակել հատուկ ներկայացուցիչ։ Ցանկանում եմ ասել, որ այս պաշտոնի համար մենք արդեն ունենք թեկնածու։ Այս մասին այսօր Բիշքեկում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանը հայտնել է, որ «խաղաղության և կայունության դռները բացվել են Հարավային Կովկասում 30 տարվա հակամարտությունից և անկայունությունից հետո»։

Այնուհետև անդրադառնալով Արցախի օկուպացիային, այն որակել է Ադրբեջանի պատմական հաղթանակ/ձեռքերում և հույս հայտնել, որ այդ «ձեռքբերումները» կամրագրվեն սեղանի վրա՝ հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ։

--00—ՅՄ