Բելառուսը պաշտոնապես դարձել է BRICS-ի գործընկեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

ու

Բելառուսը պաշտոնապես դարձել է BRICS-ի գործընկեր։ Այս մասին  հայտնում է Բելառուսի ԱԳՆ-ն։

Նոյեմբերի 5-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փաստաթուղթ է ստորագրել ուղղված ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նրանք պատրաստակամություն են հայտնել, որպես գործընկեր, միանալ BRICS-ին: Արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովի հետ հանդիպման ժամանակ ռուս դիվանագետին փաստաթուղթ է փոխանցել։

--00—ԼՀ