ՀՀ-ի որևէ պաշտոնատար անձ Բաքվի COP29-ին մասնակցելու համար հայտ չի ներկայացրել. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Հայաստանի պաշտոնյաները երբեք չեն դիմել կամ գրանցվել՝ մասնակցելու Բաքվում կայանալիք COP29-ին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը։

«ՀՀ-ի որևէ պաշտոնատար անձ Բաքվի COP29-ին մասնակցելու համար հայտ չի ներկայացրել կամ չի գրանցվել։ Չեմ բացառում, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ինչ-որ ներկայացուցիչներ գրանցված լինեն, թեպետ ինձ այդպիսի դեպք հայտնի չէ։ Գիտեք, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, մենք ոչ ցանկություն, ոչ էլ լծակներ ունենք, որ ուղղորդենք այդպիսի կազմակերպությունների։»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

--00—ԼՀ