ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հաստատեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հաստատեց մի շարք պաշտոնյաների հրաժարականների մասին շրջանառվող տեղեկատվությունը՝ մասնավորապես գրելով․ «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։
Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։ Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում եւ շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի ըմբռնման համար։»
Միևնույն ժամանակ նշենք նաև, որ 24News-ը երեկ արդեն տեղեկություններ ուներ սպասվող հրաժարականների վերաբերյալ, այդ թվում նաև՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ազատման մասով։
--00—ԱՊ