ՌԴ Կրասնոդարի շրջանի ափ լցված նավթամթերքի վերացումը կտևի մոտ մեկ ամիս

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

կ.jp

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի շրջանի սևծովյան ափամերձ հատվածում Կերչի նեղուցում լցանավի վթարից հետևանքով լցված նավթամթերքի վերացումը կտևի մոտ մեկ ամիս։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի խոսքերը։

«Կարծում եմ՝ մոտ մեկ ամիս, ոչ ավելին, բայց մենք պետք է ամեն ինչ հասկանանք՝ գործընթացը կանգ չի առնի, քանի որ ծովը պարբերաբար դուրս է նետելու նորանոր նավթամթերքներ», - ասել է Կոնդրատևը՝ «Զվեզդա» հեռուստաալիքի հետ զրույցում։

Նա հավելել է, որ ռազմավարական նպատակն է մաքրել ծովային տարածքը մինչև ապրիլ-մայիս ամիսը, երբ մազութը կարող է ջրի երես դուրս գալ և կրկին հասնել ափ։

Վթարը տեղի է ունեցել Սև ծովում՝ փոթորկի պատճառով։ Վթարի հետևանքով նավթի արտահոսք է տեղի ունեցել, և միջոցներ են ձեռնարկվում այն ​​վերացնելու ուղղությամբ։ 

Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ լցանավերը տեղափոխելիս են եղել մոտ 9,2 հազար տոննա մազութ։ 

«ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ, ըստ նախնական գնահատականների՝ ծովում է հայտնվել մոտ 3,7 հազար տոննա նավթամթերք։

 --00—ԼՀ